Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին

Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան 
մրցանակի դափնեկիրներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Պուլիցերյան մրցանակի կազմկոմիտեն մայիսի 6-ին Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում (Columbia University) հայտարարել է դափնեկիրներին, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Հասարակությանը ծառայելու համար» անվանակարգում հաղթել է Նյու Յորքում հաստատված, լրագրողական հետաքննությամբ զբաղվող ProPublica ոչ առևտրային կազմակերպությունը՝ «նորարարական և հավակնոտ ռեպորտաժի համար, որը ճեղքել է Գերագույն դատարանի շուրջ գաղտնիության հաստ պատը»։

«Լրագրողական հետաքննություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել The New York Times-ից լրագրող Հաննա Դրայերը`ողջ Միացյալ Նահանգների տարածքում միգրանտ երեխաների աշխատանքի ցնցող մասշտաբների մասին մի շարք ռեպորտաժների համար:

Reuters գործակալության լրագրողները և The Washington Post-ի աշխատակիցները մրցանակ են ստացել «Ազգային լրագրություն» անվանակարգում:

Reuters գործակալությունը մրցանակի է արժանացել նաև «Հրատապ լուրերի լուսանկարչություն» անվանակարգում։

The New York Times-ի լրագրողները հաղթել են «Արտասահմանյան լրագրություն» անվանակարգում՝ «հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում ՀԱՄԱՍ-ի մահաբեր գրոհը, իսրայելական հետախուզության ձախողումները և Գազայում իսրայելցի զինվորականների մասշտաբային մահացու պատասխանը լայնորեն ու բացահայտ լուսաբանելու համար»:

Իսկ Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա գործակալ ճանաչված լրագրող Վլադիմիր Կարա-Մուրզան հաղթանակի է արժանացել «Մեկնաբանություններ» անվանակարգում։

Պուլիցերյան մրցանակն ամեն տարի հանձնվում է Նյու Յորքում, այս տարի հաղթողներին հայտարարել են 108-րդ անգամ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]